Արա Վարդանյանի գրառումը.
«Դե ինչ, Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ վաղվանից Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված «ճգնաժամը» հանգուցալուծվում է։
Մի կողմ դնեմ այն փաստն, որ սա կրկին սուտ է և իր անբանների խումբը օրենսդրական բացթողում է արել։ Սա այս պահին էական չէ։
Ես կարո՞ղ եմ, որպես Հայաստանի Հանրապետության հպաաաարտ քաղաքացի եզրակացնեմ, որ վաղը վերջապես նաև տեղի կունենան հետևյալ իրադարձությունները.
1. Արցախի Հանրապետությունը վաղվանից կդառնա բանակցությունների լիիրավ մասնակից,
2. Հայաստան ի վերջո կհոսեն միլիարդավոր դոլարների ներդրումներ,
3. Երևանում տեղադրված կլինեն 500 նոր վերելակ,
4. Քաղաքով կշրջեն նոր ավտոբուսները,
5. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ կլինեն իրոք լավ հարաբերություններ,
6. Թոշակները վաղվանից կբարձրանան 2 անգամ,
և ի վերջո, վաղը Սերժ Թանկյանը կգնի՞ խոստացված բնակարանը Երևանում (Mihran Hakobyan-ի ականջը կանչի)) )։
Պատասխանն ակնհայտ է` իհարկե ՈՉ։
Մնացած ամեն ինչը պատրանք է, սուտ և ինքնիրավչություն։
Հ.Գ. Քոնը աղանդավորների հետ հավաքներն են, դու դրանով զբաղվի քանի ազատության մեջ ես»։