Արսեն Բաբայանի հրապարակումը.
«Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք:
Բայց, որ Վահագնը նաև անտեղյակ է ՍԴ-ից, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու ընթացակարգից, ավելին, նույնիսկ չի ստուգել իր ասածների հիմքերը, խոսում է այն իրողության մասին, որ մեր պետականությունը լուրջ վտանգի տակ է այն պարզ պատճառով, որ այս անտեղյակ ու իրավաբանությունից անգրագետ անձնավորությունը հեղինակում է Սահմանադրության փոփոխություն և կարևորագույն օրենքների փոփոխություններ:
Վահագ, Գագիկ Հարությունյանն ու Կիմ Բալայանը ՍԴ դատավորներ չեն, քանի որ նրանց լիազորությունների դադարումը հաստատվել է ՍԴ աշխատանքային որոշմամբ:
Ու ընդհանրապես ճիշտ կլինի իմանաս, որ ցանկացած դեպքում Սահմանադրության կամ որևէ այլ իրավական ակտի ուժով պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու փաստը պետք է արձանագրվի որևէ այլ պաշտոնատար անձի կողմից: Սա գիտեն և իրավաբանները, և գիտակից քաղաքական գործիչները:
Փաստերը ստորև:
Հ.Գ. շատ վատ է, որ հիմարության ու անգրագիտության պատճառով պատգամավորը մշտապես հայտնվում է այսպիսի հիմար վիճակում»: