«Փաշինյանն անընդհատ խոսում է…»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն անընդհատ խոսում է…»

Փաշինյանն անընդհատ խոսում է կոռոպցիայի դեմ պայքարից, իսկ ինչ է դա ենթադրում. այն որևէ չինովնիկի կողմից երբևէ թույլ տրված ապօրինության դեմ պայքար է, ենթադրաբար, օրինական մեթոդներով: Օրինական, քանի որ անօրինական մեթոդներով ապօրինոթյան դեմ պայքարը նոնսենս է, մի կողմից, իսկ մյուս կողմից այն վաղ թե ուշ վերածվում է ոչ թե երևույթի, այլ կոնկրետ անձանց դեմ պայքարի, որոնք որևէ հարցում իրենց պահել են ոչ այնպես, ինչպես ակնկալում էր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր մարտիկը: Եվ արդեն կարևոր չի լինելու, թե որ հարցում են իրենք իրենց պահել ոչ սպասելի:

Այսօր ՀՀ ՍԴ-ի անդամների դեմ պատերազմը հենց վերջին իրողության դրսևորումն է՝ եթե ՍԴ-ն Թովմասյան Հրայրի ղեկավարությամբ Քոչարյան Ռոբերտի հարցում իրեն պահեր այնպես, ինչպես ակնկալում էր վարչապետը, մենք ականատես չէինք լինի հակաօրինական քայլերի, որ իրականացվեցին պետության գործադիր և ներկայացուցչական մարմինների կողմից: Այսօր դեռևս հեղափոխական էյֆորիայով տարված անձանց կողմից չի գիտակցվոմ, որ ժողովրդավարության անվան տակ մեր երկրում տեղի են ունենում ոչ միայն հակաժողովրդավարական, այլև անօրինական գործողնություններ, իսկ երբ դա գիտակցվի՝ հետևանքները կլինեն պարզապես անդառնալի:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր