«Մինչ Նիկոլը ամենուր հոխորտում է, Ալիևն էլ մյուս կողմից է վայրահաչում մեր պետականության և Ազգի վրա». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Մինչ Նիկոլը ամենուր հոխորտում է, Ալիևն էլ մյուս կողմից է վայրահաչում մեր պետականության և Ազգի վրա». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի գրառումը.

«Տղե՛րք, հանուն մեր պետականության լինելիության, հանուն ազգային մեր շահի նորից պայքարի պատրաստվե՛ք։
Մենք երկիր չունենք հանձնելու լիբերալ ապազգայիններին, վասակներին, պետություն և պետականություն քանդողներին։

Մինչ Նիկոլն ամենուր հոխորտում է, Ալիևն էլ մյուս կողմից է վայրահաչում մեր պետականության և ազգի վրա։ Ու երկուսն էլ նույնաբովանդակ բառապաշարով՝ մի թիրախի վրա են աշխատում։ Մի՞թե սա ոչինչ չի հուշում։ Ագրեսոր Ադրբեջանի հակաժողովրդավար և ռասիստ տկարամիտը քիթը խոթում է արդեն մեր երկրի ներքաղաքական կյանք՝ վայրահաչելով մեր անկախության անցած ուղու, 30 տարիների մեր ազգային պայքարի, մեր հերոսների և մեր պետականության վրա՝ նույն բառապաշարով ու նույն հռետորաբանությամբ, ինչպես որ անում է մեր երկրի վարչապետի աթոռին հայտնված իշխանազավթ ապազգայինը։

Սա ադրբեջանական հայատյաց քարոզչության սպասարկու ապազգայինների աշխատանքի արդյունքն է, մի կողմից մեր պետությունը քանդում է ապազգային իշխանությունը, մյուս կողմից՝ նույն տակտիկայով հարվածում է Ալիևը։
Նիկո՛լ, սա ագրեսիվ ռազմական գործողություններ վերսկսելու ազդակ է, որի հնարավորությունը դո՛ւ տվեցիր կիրթիդ, իսկ պատասխանը մենք ենք տալու մեկընդմիշտ՝ ազգային բռունցքով։

Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ազգային իշխանություն»։



Նման նյութեր