Հայտնի ինսայդեր Ջոն Պրոսերը կիսվել է Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնի վերաբերյալ տեղեկություններով. ընկերությունն արդեն ունի պատրաստի նախատիպ:
Ըստ ինսայդերների, առաջին ծալվող iPhone-ը չի լինի նույնը, ինչ Galaxy Fold-ը կամ Huawei Mate X-ը: Մեկ ճկուն դիսփլեյի փոխարեն՝ նախատիպն ունի երկու էկրան։
Շուկայում արդեն իսկ առկա են երկու էկրաններով նման սմարթֆոնների և պլանշետների շատ օրինակներ` Microsoft-ի Surface Duo-ն շուտով հասանելի կլինի, մինչ այդ շուկայում առկա էր ZTE Axon-ը:
Ծալովի iPhone-ի նախատիպը պատրաստված է iPhone 11-ի ոճով` կլորացված չժանգոտվող պողպատե կորպուսով: Այսպիսով ընկերությունը կարողացավ ազատվել էկրանի կտրվածքից, Face ID սկաները ներկառուցված է բարակ շրջանակի մեջ:
Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարում չենք տեսնի ծալովի iPhone-ը, ամեն ինչ արդեն հայտնի է 2020 թվականի սմարթֆոնների նոր շարքի մասին․ դրանք կլինեն դասական ֆլագմեններ՝ ամուր կորպուսով: Հետևաբար՝ նման սարք ստեղծելու համար ընկերությանը պետք կլինի ևս մեկ տարի։
Բացի այդ, երկու էկրան ունեցող iPhone-ն ակնհայտորեն կարժենա ավելին, քան բոլոր ժամանակակից սմարթֆոնները:
Սիրարփի Աղաբաբյան