Միհրան Հակոբյան. «Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասն իբր ստվերելու համար Նիկոլ Փաշինյանի քարոզչական բրիգադը ինչ քայլի ասես որ չդիմեց»
Advertisement 1000 x 90

Միհրան Հակոբյան. «Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասն իբր ստվերելու համար Նիկոլ Փաշինյանի քարոզչական բրիգադը ինչ քայլի ասես որ չդիմեց»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.

«Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասն իբր ստվերելու համար Նիկոլ Փաշինյանի քարոզչական բրիգադը ինչ քայլի ասես որ չդիմեց: Էլ «հայհոյեք ինձ, բայց չնայեք» խեղկատակության բեմադրում, էլ ֆեյքային գրոհներ, էլ բանգլադեշցիների ջղային սմայլիկներ, էլ հոգեխանգարմունքի հասած պատգամավորներ: Միևնույնն է, ոչինչ չի օգնում. Մինասյանի սերիաներից յուրաքանչյուրի դիտումները գումարային կես միլիոնն անցնում են ու անընդհատ աճում: Այսօր էլ արդեն մնացել են սոռոսյուգենտի թերմացքի` Իոաննիսյանի հույսին: Ամեն բան օրինաչափ է. երբ ակնհայտ է, որ ժողովուրդը չի համակերպվում մի խումբ փողոցային արկածախնդիրների կողմից իրեն ավանակի տեղ դնելու փաստի հետ, ուրեմն սոռոսական թերմացքը դաշտ բերելու ժամանակն է: Օրինաչափ է, որովհետև նորմալ հասարակություններում աղբը աղբամանում են պահում, որ գարշահոտություն չտարածվի, բայց քանի որ մեր երկրում հիմա ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա աղբը հելել է տրոլեյբուս: Բան չմնաց, մի քիչ էլ քթներս փակած ման կգանք: Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները: Հիմնովին»:



Նման նյութեր