Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կոնորավիրուսի պատվաստանյութ ստեղծելու թեմային: Նա մասնագորապես, գրել է.
«Վակցինան պիտի լինի արդյունավետ եւ անվտանգ, ինչը նշանակում է այն չի’ լինելու արագ, ասենք առաջիկա տարում։
Եթե ինչ որ հրաշքով այն լինի 1-1,5 տարի անց, ու հնարավոր լինի արտադրել այնքան հեշտ, որքան Գրիպի վակցինան, ապա առնվազն 1 տարի կպահանջվի միայն, ասենք Ռուսաստանի բնակչությանն անհրաժեշտ քանակն արտադրելու համար։
Այսպիսով, սիրելի գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում չի լինելու»: