«Այսպիսով, եկամտահարկի և գույքահարկի հասարակ վերաբաշխումով ՈՉ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ շահեցին»
Advertisement 1000 x 90

«Այսպիսով, եկամտահարկի և գույքահարկի հասարակ վերաբաշխումով ՈՉ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ շահեցին»

Վախթանգ Սիրադեղյանն իր էջում գրում է. «Հարկային փոփոխությունների առումով կա մի հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում. դա «իմքայլական», սակայն ՈՉ ՆՎԻՐՅԱԼ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների ավելացումն է՝ ի տարբերություն մնացած «հպարտ քաղաքացիների»: Այդ ավելացումը կայացավ շնորհիվ եկամուտների համահարթեցման, ինչից առաջինները ստացան 5-13 տոկոսային կետով բոնուսներ. ենթադրենք 0,5 մլն դրամ աշխատավարձից պետք է մուծվեր 140 հազար դրամի եկամտահարկ, համահարթեցումից հետո մուծվում է ամսական 25.000 դրամով կամ տարեկան 300.000 դրամով պակաս: Եվ եթե սրան գումարենք պարգևավճարները, ապա գումարը կկրկնապատկվի կամ կեռապատկվի:

Հիմա վերցնենք իրենց բնակարանները՝ ենթադրենք, որ նման աշխատավարձ ստացողն ապրում է 3 սենյականոց բնակարանում Կոմիտասում: Շուկայականին մոտարկված դրա կադաստրային արժեքը կլինի միջինը 35-45 մլն դրամ, որի տարեկան հարկը կկազմի ընդամենը մեկ կամ երկու ամսվա բոնուսի չափ՝ 26.000-42.000 դրամ: Այսպիսով, եկամտահարկի և գույքահարկի հասարակ վերաբաշխումով ՈՉ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ շահեցին՝ ի տարբերություն մնացած «հպարտ քաղաքացիների», որոնք եկամտահարկի համայհարթեցումից ոչինչ չշահեցին, իսկ անշարժ գույքի հարկի մեծացումից կորցնելու են՝ քաղաքի ծայրամասերում՝ որոշակիորեն, իսկ կենտրոնում՝ նշանակալից»:



Նման նյութեր