Շաքե Թովմասյանը ֆեյսբուքում գրել է.
«Զարմանալի է, որ էս բնիկ֊չբնիկների կուտը ուտում են նաև պաշտոնյաներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մտավորականներ։ Բնիկը ո՞րն է, որ ձեզ այդքան հեշտ շեղում է օրենքի ամենամտահոգիչ դրույթներից ու հրատապ այլ հարցերից։ Սա օրենք է, որը անխտիր վերաբերում է ԲՈԼՈՐԻՆ, ուզում է բնիկ լինեք, ուզում է չբնիկ։ Գույք ունես, թանկ կամ էժան, պիտի հարկ վճարես, ընդ որում հիմա արդեն շուկայակա‘ն գինը հիմք ընդունելով, ոչ թե կադաստրային։ Այսինքն` մի քանի անգամ ավելի շատ ենք հիմա մուծելու։ ԲՈԼՈՐԸ։ Իսկ գործող օրենքում շեմ կար, և փոքր բնակարանները չէին մուծում։ Վերջ։
Հ.Գ. Դե հիմա հիշեք` ումից սկսվեց այս շեղելու ֆլեշմոբը»: