Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
«Վերադառնալով առողջապահության նախարարի «հպարտության» առարկային՝ կորոնավիրուսից մահերի ցուցանիշներին։
Իր հարցազրույցը հունիսի 26-ին էր, ես հաշվել եմ հունիսի 27-ի թվերով։
Հպարտության որևէ պատճառ այդ ցուցանիշներում այդպես էլ չգտա։
Մահերի հարաբերական թվով (ըստ 1 մլն բնակչի) Հայաստանը 20-րդ տեղում էր 188 երկրից։
Իսկ Թորոսյան Արսենի (ի դեպ, սխալ) անվանած մեկ այլ պարամետրը՝ «մահաբերությունը» իր ասած բանաձևով անիմաստ է հաշվել, քանի դեռ համաճարակը չի ավարտվել, մինչև բոլոր բուժվողները չեն բուժվել, իսկ մահացողները՝ մահացել։
Մահերի բացարձակ թվով էլ աշխարհում 51-րդ տեղում ենք այն դեպքում, որ Հայաստանի բնակչությունը չափով 135-րդն է աշխարհում։
Հաշվարկներս՝ ստորև, նայեք։
Հում թվերը, որոնց կարող եք ինքներդ խաղալ (հղումն՝ այստեղ)»։