Facebook-ը շարունակում է պայքարել կեղծ նորությունների դեմ՝ այս անգամ ավելացնելով նոր ծանուցման տեսքով զգուշացում, այն ժամանակ, երբ օգտատերը փորձում է կիսվել հին քոնթենթով։
Այս նոր հնարավորությունը Ձեզ կզգուշացնի, երբ Դուք կիսվեք ավելի քան 3 ամսվա հոդվածով։
Facebook-ը շարունակում է ավելացնել նոր հնարավորություններ՝ պայքարելու հարթակի կեղծ նորությունների և ապատեղեկատվությունների դեմ։
Այս նոր հնարավորությունը չի կանգնեցնի Ձեզ, որպեսզի կիսվեք հին քոնթենթով, այլ ուղակի կզգուշացնի դրա անտեղիության մասին։ Իսկ կիսվելու որոշումը միշտ Ձերը կլինի։
Hegeman-ը նշել է, որ Facebook-ը հաջորդ մի քանի ամիսների ընթացքում կփորձարկի այդ ծանուցումների օգտագործման այլ եղանակներ ևս։ Այն կներառի նաև հրապարակումները՝ կապված COVID-19-ի հետ, որոնք տեղեկություն են տրամադրում հղման աղբյուրի մասին և ուղղորդում մարդկանց Facebook-ի Coronavirus (Covid-19) Information Center.
romarketing.am