Արթուր Թովմասյանի գրառումը.
«Սահմանադրական դատարանը պետք է ընթացք տա Ազգային ժողովի 26 պատգամավորների կողմից ներկայացված դիմումին, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որն, ըստ որոշ իմքայլական իրավաբան-մաթեմատիկոսների, Թանդիլյան Մանեն էլ փեշքեշ, կազմում է 81 պատգամավոր, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 30.06.2020թ Ազգային ժողովում ընդունվել է 80 կողմ, մեկ դեմ ձայնով»: