Նարեկ Սամսոնյան. «Ինչպե՞ս էր երիտասրդ Նիկոլ Փաշինյանը ապահովում հոկտեմբերի 27-ի քարոզչական ֆոնը»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Ինչպե՞ս էր երիտասրդ Նիկոլ Փաշինյանը ապահովում հոկտեմբերի 27-ի քարոզչական ֆոնը»

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

«Ինչպե՞ս էր երիտասրդ Նիկոլ Փաշինյանը ապահովում հոկտեմբերի 27-ի քարոզչական ֆոնը

Նկարում Նիկոլի ու Աննայի հեղինակած Օրագիր օրաթերթի 1999 թվականի հունվարի 29-ի համարն է: Ինչպես տեսնում եք Նիկոլն այս ժամանակ Վազգեն Սարգսյան նկատմամբ հերյուրանքներ և ատելություն էր տարածում, որն էլ իր` վերջերս ասած տրամաբանությամբ ամբողջությամբ ապահովում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության քարոզչական ֆոնը: Այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված պնդումների ինքն իր թերթով պատրաստել և ժողովրդի աչքերում արդարացրել է ապագա ոճրագործությունը:

Ինչպես տեսնում եք Նիկոլն իր ասածի նման 99-ին պատրաստում էր Վազգենի սպանությունը, իսկ արդեն 9 ամիս անց Վազգենին գնդակահարեցին պառլամենտում: Էս ամեն ինչն ամբողջացնելու համար միայն ավելացնեմ, որ Վազգենի եղբայր Արամն այսօր Նիկոլի իշխանության ամենամոլի պրոպագանդիստներից ու պահապաններից է…

Հ.Գ. Թեմային վերաբերող ավելի ծավալուն հոդվածը դնում եմ մեկնաբանություններում»:



Նման նյութեր