Վարդուհի Իշխանյան. «Քիչ առաջ ինձ զանգեցին քրեական ոստիկանությունից ու հրավիրեցին բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իմ գրառման կապակցությամբ»
Advertisement 1000 x 90

Վարդուհի Իշխանյան. «Քիչ առաջ ինձ զանգեցին քրեական ոստիկանությունից ու հրավիրեցին բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իմ գրառման կապակցությամբ»

Վարդուհի Իշխանյանի հրապարակումը.

«Քիչ առաջ ինձ զանգեցին քրեական ոստիկանությունից ու շատ քաղաքավարի հրավիրեցին ոստիկանություն՝ բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իմ գրառման կապակցությամբ։ Իհարկե, հրաժարվեցի՝ ասելով՝ եթե իրենք իրոք հետաքրքրված են ընտրակեղծարարներ բացահայտելով, թող դիմեն ԿԸՀ ու պահանջեն 1995-1996թթ․ ընդդիմության վստահված անձանց, հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր պատգամավորական թեկնածուների տվյալները և հետաքննություն կատարեն մեղավորներին գտնելու համար։

Ես միայն մի փաստ հաղորդեցի, որ, լինելով վստահված անձ, ինքս եմ տեսել անօրինականությունները։ Ինձ պատմել են նաև ընտրատարածքներից մեկի նախագահն ու քարտուղարը, թե ինչպես, երբ տանում էին արձանագրությունները հանձնելու ԿԸՀ, տեսել և լսել են ԿԸՀ նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գոռգռոցը հեռախոսով, որ հանձնաժողովի անդամներից մեկի վրա գոռգոռում էր, թե՝ փոխեք «Այո»-ի ու «Ոչ»-ի տեղերը։ 1995-ին նաև ԼՏՊ-ի հագով կարված սահմանադրությունը կեղծիքով անցկացրին։

Երիտասարդ քայլողներն, ամենայն հավանականությամբ, չգիտեն՝ ով է Ջհանգիրյանը, բայց Նիկոլը շատ լավ գիտի, և եթե քրքրենք այն ժամանակվա թերթերը, թեկուզ իր խմբագրած թերթը, բավականին ուշագրավ փաստեր կգտնեք Ջհանգիրյանի հանցագործությունների մասին։ Ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը շահագրգռված տեսնել սույն կեղծարարին ՍԴ նախագահի աթոռին։ Բոլորը կարծում են, թե դա միայն Քոչարյանին կալանավորված պահելու համար է։ Իհարկե, դա էլ կա, քանի որ իր ատելությամբ լցված զոմբիներին ուզում է բավարարել, բայց կարևորն այն է, որ Նիկոլն ուզում է իր իշխանությունը երկար պահել, հասկանում է, որ ընտրություններով դատապարտված է պարտության։
Ահա այստեղ նրան պետք են Գագիկ Ջհանգիրյանի նման կեղծարարները․․․»:



Նման նյութեր