Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել:
Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրությունում: