Լևոն Բարսեղյան. «…Քֆուր եմ կերել «բա դու ո՞ր ծակն էիր մտել, երբ մենք հեղափոխություն էինք անում» հանգույն»
Advertisement 1000 x 90

Լևոն Բարսեղյան. «…Քֆուր եմ կերել «բա դու ո՞ր ծակն էիր մտել, երբ մենք հեղափոխություն էինք անում» հանգույն»

Լևոն Բարսեղյանն իր էջում գրում է. «Շաքարով կտրեմ Հա ասի՝ լուրջ չի լինի, կատակի են տվել, ուզում են իմանալ՝ ում ներվերը կդիմանան, կամ էլ չեն դիմանա… Թե բա՝ Գագիկ Ջհանգիրյանը ՍԴ դատավորի թեկնածու/հավակնորդ/դատավորացու:

Թե բա՝ Կարեն Անդրեասյանը ՍԴ դատավորի թեկնածու/հավակնորդ/դատավորացու: Էս մտքերը հղացողների հիշողությունը շաքարով են կտրե՞լ, թե՞ իսկապես անցյալը կարեւոր չէ, որովհետեւ համարում են թե ընդամենը իշխանափոխություն է եղել, ինչ հեղափոխություն, ինչ բան: Ես չեմ խոսում այդ մարդկանց մտադրությունների մասին, գուցե ամենեւին իրենց ապագան չեն էլ կապում ՍԴ-ին, անձնական որեւէ թշնամություն կամ խնդիր չունեմ, չեմ ունեցել: Ընդհանրապես լավ ու վատ մարդիկ չկան, խնդիրը գնահատողի արժեհամակարգն է: Խոսքը նրանց քաղաքական բարեվարքության եւ ՍԴ դատավորի որակի իմ ակնկալիքների հակասության մասին է, որ նկատում եմ: Գուցե հատուկենտ են մարդիկ, որ նման հակասականություն նկատում են, բայց դե փոքրամասնություն լինելուց նեղվել չեմ սովորել:

Եթե իշխանությունների մտքով անցնում է այս մարդկանց ՍԴ դատավոր դարձնել, դա կադրային սխալից բացի լինելու է դատական իշխանության հերթական տեղափոխումը մի բանտախցից մյուս բանտախուցը: -Բա ո՞վ, բա ընչի՞, բա եղած դատավորնե՞րը, բա բաբելոն … կարգի հարցերը մի գրեք խնդրում եմ, ոչ ես եմ հավակնորդ, ոչ էլ ինչ-որ մեկի խաթեր եմ գրում սա: Այսինքն գրում եմ, Հայաստանի Հանրապետության խաթեր եմ գրում: Այնպես ինչպես գրել եմ Օսիպյանի, Վանեցյանի եւ էլի մի քանի ականավոր պրոֆեսիոնալների մասին, ու քֆուր եմ կերել «բա դու ո՞ր ծակն էիր մտել, երբ մենք հեղափոխություն էինք անում» հանգույն:

Ներողություն եմ խնդրում, եթե այս համառորեն տարածվող լուրերը ապատեղեկատվություն են, եւ ոչ այդ մարդիկ, ոչ իշխանությունները նման մտադրություն չեն էլ ունեցել: Հա, չմտածեք, թե պահանջում եմ պետության զավթում ճանաչել պահանջել ԱԺ-ից: Այս ԱԺ-ն նման վատ բան չի անի, արդեն սերժիկներն են այս իշխանությանը զավթարար հայտարարում…

Պրծ Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ՍԴ հավաքարար



Նման նյութեր