Կարինե Հարությունյան. «Ո՞վ պետք է արձանագրություն կազմի նույն կարգը խախտող ոստիկանի վերաբերյալ»
Advertisement 1000 x 90

Կարինե Հարությունյան. «Ո՞վ պետք է արձանագրություն կազմի նույն կարգը խախտող ոստիկանի վերաբերյալ»

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

«Հեչ սիրտ չունեմ գրելու, ու չէի գրի, եթե ոստիկանին խոստացած չլինեի…
Նոր Նորքի թաղապետարանի հետեւի այգով իջնում եմ, դիմակս իջեցրած: Արդեն թաղապետարանի մոտ մոտենում է ցածրահասակ, գիրուկ, մուգ մաշկով, կլորադեմ ոստիկանը՝ դիմակով: Հարցեր է տալիս, պատասխանները ստանում, որ փակ տարածքում բարձրացնում եմ եւ այլն, արձանագրություն կազմում, որ դիմակը ծնոտիս վրա է: Հարցնում եմ՝ ինչու՞ չեք նշել համապատասխան կետը: Ասում է՝ վերջացնեմ, կնշեմ, մինչդեռ մինչ ինձ ստորագրել տալը պետք է նշած լիներ: Լիովին կարող եմ ենթադրել, որ այդպես է վարվում միշտ եւ եթե քաղաքացին չնկատի, կարող է նշված երեք կետերից որեւէ մեկը նշել ըստ իր ցանկության, ոչ թե ըստ փաստի:
Արձանագրությունը կազմում է, վերջացնում, մեր կողքով անցնում է տղամարդ՝ դիմակը քթից ներքեւ. այս մարդուն ինչու՞ չեք կանգնեցնում.
-Նա դիմակ ունի:
-Բայց նրա դիմակը քթի տակ է, ոչ վրան:
-Չէ, նա քիթը ծածկել է:
Էսպես՝ մի քանի անգամ: Հոգնում եմ: Ինքը գնում է դեպի ոստիկանական մեքենան, որտեղ ղեկին մեկ այլ ոստիկան է, նիհարիկ եւ սեւ դիմակով: Նստում է մեքենան, մոտենում եմ.
-Ձեր անունը:
-Մոսինյան Սուրեն ( արդեն վստահ չեմ, թե ճիշտ ասաց):
-Ինչու՞ դիմակը իջեցրիք, ձերն էլ է քթից ներքեւ:
-Քիթս ծածկում է… (մարդն ակնհայտորեն ստում է)
-Ես կգրեմ Ձեր մասին:
-Գրեք:
Հարցս ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան -ին
Ինչպե՞ս է ճիշտ կրել դիմակը, եւ եթե առողջապահության նախարարության ցուցումն, այնուամենայնիվ, այն է, որ դիմակը պետք է ծածկի նաեւ քիթը, ոչ թե հասնի քթի տակ, ուրեմն ո՞վ պետք է արձանագրություն կազմի նույն կարգը խախտող ոստիկանի վերաբերյալ»:



Նման նյութեր