Արամ Գևորգյանի գրառումը.
«Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է՝ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ, եթե պահպանված է սոցիալական հեռավորությունը, այսօր ոստիկանները գնում են Արմնյուզ՝ Աբրահամ Գասպարյանին տուգանելու, որ եթերում դիմակ չի կրել․․․
Դուք հասկանո՞ւմ եք էս ամեն ինչի մառազմը:
Սաղ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին, ով առանց դիմակ ա, որովհետև 1,5 մետր հեռու է ու հետևել է Հեռուստառադիոխորհրդի նախագահ կոչին:
Դուք հիմա լռեք, շառից հեռու ապրեք, մինչև ձեր հետևից էլ կգան մի օր․․․
Հ․ Գ․ Նկարն՝ Արամ Անտինյանի էջից»: