Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.
«Հայաստանում վիճակը շարունակում է մնալ կայուն վատ՝ ամենավատը տարածաշրջանում։
Իրանում նորից սկսել է վատանալ, խոսում են արդեն 3-րդ կամ 4-րդ ալիքի մասին։ Ադրբեջանում էլ կարանտինից ժամանակից շուտ դուրս գալու փորձը բերեց իրավիճակի այնպիսի վատթարացման, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումներ են նորից մտցնում, մարդկանց փակում են տներում հուլիսի 5-ից մինչև 20-ը։
Փորձը ցույց տվեց, որ այն երկրները, որոնք ի սկզբանե վտանգը ընդունեցին ամենայն լրջությամբ, գնացին ամենակոշտ քայլերի, պոպուլիստական հովերին չտրվեցին, չշտապեցին, այս պահի դրությամբ ամենաշահածն են, այդ թվում՝ և տնտեսական առումով։
Տարածաշրջանի բոլոր երկրներից ամենահեշտը և ամենակարճը Հայաստանի համար պիտի լիներ այդ տոտալ կարանտինը, քանի որ ամենափոքրը մեր ուղևորահոսքերն են, համեմատելի չեն ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի, առավել ևս՝ Իրանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ։
Գրաֆիկներում՝
1. Գրանցված վարակակիրներն՝ ըստ 1 մլն շնչի,
2. «Կորոնավիրուսից մահերը»*՝ ըստ 1 մլն շնչի։
Գրաֆիկներն ինտերակտիվ են, գրաֆիկների նկարագրություններում լինքերը կտամ, կարող եք ինքներդ էլ խաղալ։
Հ.Գ. Գնալով համոզվում եմ, որ Հայաստանում պաշտոնական թվերի հետ մի բան այն չէ… Երկուշաբթի հերթական շաբաթվա տվյալներն ամփոփենք, կգրեմ կասկածներիս մասին»։