«Չեմ սիրում ոչ նորմատիվ բառակազմ (քֆուր), բայց էս թեմայի շուրջ այլ կերպ չի ստացվի։ Կներեք» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չեմ սիրում ոչ նորմատիվ բառակազմ (քֆուր), բայց էս թեմայի շուրջ այլ կերպ չի ստացվի։ Կներեք»

Չեմ սիրում ոչ նորմատիվ բառակազմ (քֆուր), բայց էս թեմայի շուրջ այլ կերպ չի ստացվի։ Կներեք։ #facebookmemories 3-07-2018 (two years ago)

Մեկ տարի կլինի, կինոյի որոշ շրջանակներ շրջանառում են մի առասպել ըստ որի “Ես՝ Հովհաննես Գալստյանս ազգային կինոկենտրոնից 2010-2014թթ-ին ստացել եմ 93 (իննսուներեք) միլիոն ՀՀ դրամ, որի դիմաց հանձնել եմ 3 (երեք) րոպե նկարահանված նյութ։ Առաջին անգամ էս հիմարությունը բարձրաձայնել է սուսաննա Հարությունյանը “Առավոտ” թերթին տված հարցազրույցում։ Էստեղ ես ինձ լիրիկական շեղում թույլ տամ։

Անկախությունից հետո Հայաստանում ներդրվեց արտոնյալ “արվեստագետների” ինստիտուտը։ Կինոյում, իշխանության թույլտվությամբ ստեղծվեց լպրծուն, պուճուրիկ հրեշ, գարշելի մի կլան, որի հիմնական նպատակը կինոյի պետական ֆինանսները հսկելն էր։ Կլանի ներկայացուցիչները ՀՀՇ-ի տարիներին մշակույթի նախարարությունում ղեկավարում էին կինոյի բաժինը։ Հետո լեզու գտան իշխանութան եկած բոլոր ուժերի հետ, ինչից կարող ենք եզրակացնել, որ իշխանությունը Հայաստանում չի փոխվում։ Թռփոշանալով սրանք փոխեցին Հայկական կինոյի էությունը, մուտացիայի ենթարկեցին ԴՆԹ-ն։ Ընդհատվեց Բեկնազարով-Փարաջանով-Մալյան վեկտորը։ Սեփական կինո չունեցող երկիրը վերածվեց ՈՌԲԱՑ տան, որ վարկ վերցնելով սեղան է գցում հյուրերի առաջ, մինչդեռ տոնից առաջ ու հետո տանը սով է, ընտանիքը՝ սնանկ։ Ես խոսում եմ “ոսկեծիրան” կոչվող հայ կինոյի տկար մարնի վրա «ծաղկած» քաղցկեղի մասին։ սուսաննա հարությունյանը, որ որևէ հայկական ֆիլմի ստեղծման չի մասնակցել, ըստ այդմ ավանդ չունի Հայ Կինոյի մեջ, ահա էս կլանից է։



Հետ գանք 93 միլիոն / 3րոպե զառացանքին։ Ես ամեն ինչ սպասում եմ “ոսկեծիրանից” ու սրանք ինձ չեն կարող զարմացնել ստորությամբ։ Զարմանալին այլ բան է։ Ես սրանց համարում եմ վտանգավոր, խորամանկ, դավաճան, բայց ոչ ՀԻՄԱՐ։ Սուսաննան հո հիմար չի, մտածում էի ես, ինչու է հիմարություն դուրս տալիս։ Միթե այդքան երկար ապրելով այս աշխարհում, ճանաչելով ինձ, ճանաչելով կինոն, չի հասկանում՝ անհնար է, որ ես 5 տարի ստանամ գումար ու նկարեմ 3 րոպե: Պատասխանը մակերեսի վրա է: Սուսաննային դեմ են տվել խայծ, որ նա կուլ է տվել։ Խայծը տվել է ազգային կինոկենտրոնը՝ մշակույթի նախարարության հրահանգով։ Իսկ ՈՉԽԱՐՆԵՐԸ հավատացել են առասպելին ու տարածել, հուսալով պատասխանել ինձ՝ իրենց սիստեմաբար նվաստացնելու համար։

2010-2014թթ-ին կինոկենտրոնը ինքն է վարել մեր ֆիլմերի հաշվապահությունը։ Փոխանցել է հարկեր, տեխնիկայի վարձակալման, ծառայությունների մատուցման գումարներ։ Մնացած գումարը չի գերազանցել 40 միլիոն դրամը։ Այդ 40 միլիոն դրամով մեր ընկերությունը 2010-2014թթ-ին նկարահանել ու պետությանը հանձնել է․
Ա․ “ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ” կարճամետրաժ ֆիլմը 24րոպե
Բ․ “ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ” լիամետրաժ ֆիլմը 80րոպե
Գ․ “ԹՈՂՈՒԹՅՈՒՆ (ՄԵՏԱՄՈՐՖՈԶ)” ֆիլմի Հայաստանյան հատվածի նկարահանումների կեսից ավելի նկարահանված նյութը՝ 76 րոպե։
Դ․ “ԹՈՂՈՒԹՅՈՒՆ (ՄԵՏԱՄՈՐՖՈԶ)” ֆիլմի նկարահանված 21 րոպեանոց հատվածը մենք կինոկենտրոնին չենք հանձնել, որովհետև պարունակում է սեքսուալ տեսարաններ, որոնք կարող են հրապարակվել միայն ֆիլմում մոնտաժված տարբերակով։
.
2010-2014թթ-ին մեր ստացած 40 մլնի դիմաց ունենք 104 րոպե ավարտված ֆիլմի տեսքով նյութ և 96 րոպե նկարահանված աշխատանքային նյութ։ Եթե որևէ կինոպրոդյուսեր կարող է այդ գումարով ավելին անել, ճիշտ այն որակի, որ մերն է, նշեք անունը, անմիջապես հրավիրենք Պարալլելս Ֆիլմպրոդաքշն աշխատանքի։
.
Այնպես որ, իմ սիրելի ընկերներ, եթե որևէ մեկը ձեզ կպատմի իմ կողմից 93 միլիոնի դիմաց 3 կամ 9 րոպե նկարած նյութի մասին, խնդրում եմ առանց հապաղելու ասեք “ԽԻ ԵՍ ԽԱՓՈՒՄ ԱՅ ԲՈԶԻ ՏՂԱ”։ Եթե կին լինի ասողը՝ ներեք։ Ինձ մանկուց սովորեցրել են, որ կնոջ ներկայությամբ հայհոյել չի կարելի:

Հգ․ գրառումն արվել է 2018-ին։ Դրանից հետո կինոկենտրոն աղբանոցը իմ դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Մեկ տարի անց 2019թ-ին կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Մենք ավարտել ենք «Թողություն» սերիալը (480 րոպե) և պատրաստվում ենք էկրան հանել լիամետրաժ ձևաչափը։

Հհգ․ 2018-20թթ-ի կինոյի կոռումպացված, անգրագետ, կլանային պետական կառավարման արդյունքում հայ կինոն հայտնվել է արտադրական կոլափսի առաջ, կուտակվել են մոտ 30 անավարտ խաղարկային ֆիլմեր, որոնց մեջ պետությունը ներդրել է ավելի քան կես միլիարդ դրամ։

— с Marine Zakaryan.

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր