Արմեն Դուլյան. «Կներեք, էս խի՞ եք սենց ագրեսիվ…»
Advertisement 1000 x 90

Արմեն Դուլյան. «Կներեք, էս խի՞ եք սենց ագրեսիվ…»

Կարծիք եմ հայտնել, որ Սահմանադրական դատարանը էդքան էլ պարտադիր ինստիտուտ չի… Տասնյակ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, որտեղ կա սահմանադրություն, չկան Սահմանադրական դատարաններ… Տգետ են հանում ինձ, մի մարդու, որն, ի դեպ, ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ հրաշալի ծանոթ է տարբեր երկրների, այդ թվում, բնականաբար, նաեւ ԱՄՆ-ի իրավական համակարգերին…. Նայում եմ ինձ տգետ համարողների կենսագրությունները՝ կամ թաքցնում են, կամ էլ հասկանում ես, որ իրավաբանությանը իսկի մի 5 կիլոմետր չեն մոտեցել… Լավ, վիճաբանեք, հիմնավորեք ձեր տեսակետը, որ Հայաստանը առանց Սահմանադրական դատարանի մի օր էլ չի դիմանա, այնինչ անկախությունից հետո տարիներով մնացել էր նույնիսկ առանց Սահմանադրության եւ առանց Սահմանադրության էլ հոյակապ հաղթանակ տարել պատերազմու… Ապացուցեք… Բայց, կներեք, մի բան հարցնեմ՝ խի եք էսքան ագրեսիվ…

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր