Քաղաքային ֆոլկլորը արտացոլում է քաղաքի կյանքը, աշխարհայացքը, իդեալները, սկզբունքները։ Դրանք ստեղծվում են քաղաքացիների կողմից պոեզիայի, երգ,երաժշտության ավանդութների, քնարերգության, նիստ ու կացի,թատրոնների,ճարտարապետության,կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառում և իհարկե անեկդոտներում։Երևանը կամաց կամաց ձևավորում էր իր ֆոլկլորը։Իսկ մինչ այդ հիշելով իմ մանկությունը ասեմ որ շատերն էին զարմանում, որ գյուղ չունենք…
Ո՞նց թե գյուղ չունեք, հենա բոլորս էլ գյուղ ունենք, նույնիսկ էրկու հատ… ու դու քեզ որբի նման ես զգում։Բակերում բնիկ Երևանցիները ծաղիկ էին ցանում, իսկ նրանք խառը կանաչի։Բնիկ Երևանցիներին կոմունալկեքում էին տեղավորում, իսկ նրանց առանձին բմակարաններ հատկացնում։Ինչևէ երիտասարդ տարիքում բոլորս արդեն քաղաքի տղաներ էինք, իսկ արվարձաններում ապրողները ասում էին -Գնանք քաղաք մի քիչ ման գանք։Այն ինչ այսօր քաղաքի հետ է կատարվում շատերի դուրը գալիս է, իսկ շատերինը ոչ…
ՀԻՆ ԵՐԵՎԱՆԸ իմ հիշողությունների մեջ է, այն իմ արվեստում է և իմ թոռները բնիկ Երևանցի են, դրանում չկասկածեք։Հ.Գ./ Քիչ ա մնում հոլիդեյ շալվարս հագնեմ իջնեմ քաղաք մաստերկլասի/։
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: