Ռոբերտ Հայրապետյան. «Բարոյալքման այս անկումը երևի հետո անդառնալի լինի մարդկության ու պետության համար, մարդկայնության ու պետականության մակարդակներում»
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Հայրապետյան. «Բարոյալքման այս անկումը երևի հետո անդառնալի լինի մարդկության ու պետության համար, մարդկայնության ու պետականության մակարդակներում»

Ռոբերտ Հայրապետյանը հուլիսի 3-ին ֆեյսբուքում գրել է.

«Այսօր ArmNews TV և 5-րդ ալիք / 5 TV գործուղված ոստիկաններն ու նրանց հրահանգ իջոցնողները Abraham Gasparyan-ին չէին ճանաչում թե՞ Agnessa Khamoyan-ին՞

Եթե պիտի այցելեին հեռուստաընկերություններ որպեսզի քաղաքացիներին տուգանեին, անհնար էր՞ վարչական ակտը կազմել և ուղարկել այդ անձանց հասցներով կամ թեկուզ հեռուստաընկերությունների հասցեներով՞ Պատասխանը միանշանակ ակնհայտ է։

Սա ևս մեկ քայլ է, որը գալիս է ապացուցելու, որ բարձրագույն իշխանության կրողն իր վախերն այլևս թաքցնել չի կարողանում, հատկապես այն պարագայում, երբ ժամանակ առ ժամանակ ապագան գիտակցելու սթափության պահեր է ապրում։

Կարծում եմ նույն սթափությամբ գիտակցում է նաև, որ վարչական ակտերն ինքնին առոչինչ են և դրանց վիճարկումը ոչ թէ նախարարական պրեմիաներին տասհզարական ներդրում անելու ափսոսանքի մեջ է, այլ արժանապատվության պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման և բեսպրիդելի դեմ պայքարի մեջ է։

Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․Երևի Ուստիանի մեր ժամանակակիցը այսպես է ոգևորում քեզ Նիկոլ, բայց ավազե ժամացույցն արդեն շրջված է ու այն երկար չի հոսում»։



Նման նյութեր