Սամվել Սևադան ֆեյսբուքում գրել է.
«Խրախճանք ժանտախտի ժամանակ
Խորպես հիասթափված եմ մեր ազգաբնակչության վարքից:
Էսօր որոշել էի գնալ դեպի Գեղարդ, նկարելու շրջակա լեռներն ու շշմելու գեղեցիկ երկինքը այսօրվա անձրևից ու երեկվա ամպրոպից հեւտո:
Ճանապարհին կանգնում, նկարում էի:
Զարմանում էի դեպի Գառնի ու Գեղարդ գնացող մեքենաների առատության վրա:
Ժամը 5 անց էր, որ հասա Գեղարդի մատույցները:
ՈՒ ինչ որ տեսա` ինձ սարսափ պատեց, որը շուտով փոխվեց տհաճության ու զայրույթի:
Գեղարդավանքի տարածքում հարյուրավոր մեքենաներ էին կայանված:
Ժողովուրդը մեծ խմբերով եկել էին սրբատեղի կեսը կիսատ-պռատ դիմակներով, կեսն անդիմակ, առաջվա նման խմբերով լցվում էին եկեղեցի, առևտուր էին անում տաճարի բակում:
Իսկ ձորում էլ խորովածի կրակներ էին ծխում:
Մարդիկ խրախճանքի մեջ էին, կարծես ոչինչ չէր պատահել:
Դեռ կայանատեղի չհասած ես շրջադարձ կատարեցի ու վերադարձա Մայրաքաղաք:
Ամբողջ ճանապարհին խորովածանոցներ են, ուտել-խմելու տեղեր, որոնք բացիեբաց աշխատում են, այցելուները հիմնականում առանց դիմակների, խառնիխուռն վխտում են:
…
Մարդիկ ոչ խիղճ ունեն, ոչ խելք, ոչ պատասխանատվություն:
Մենակ պահանջել գիտեն:
Իսկ վիրուսը չի էլ մտածում նահանջելու մասին:
Ես չգիտեմ ինչ անուն տալ էս հիմար վիճակին:
Շատ վիրավորված եմ:
Ես ու իմ նմանները պարտավոր չենք զոհ գնալու հիմար, անխելք ու անպատասխանատու մարդկանց լկտի քմահաճույքներին:
Կառավարությունը անպայման պիտի ծալի պահի իր “թավշե” ձեռնոցները ու խիստ միջոցներ ձեռք առնի:
Այլապես սրա վերջը շատ վատ է լինելու:
P.S.
ՀԵռվից նկարեցի այս պատկերը, որովհետև մոտենալ հնարավոր չէր»: