Արթուր Թովմասյան. «Հետաքրքիր է, որ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներն ու Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները»
Advertisement 1000 x 90

Արթուր Թովմասյան. «Հետաքրքիր է, որ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներն ու Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները»

Արթուր Թովմասյանի գրառումը.

«Վերջերս հաճախ են խոսում դպրոցական ծրագրից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին, սակայն լիազոր մարմինը լռում է:

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: «Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությունում խոցելի չի համարել, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դիտարկել է նաև կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց: Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան դասավանդող ուսուցիչներն ու Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները:

Հ.Գ.Գ. Էյ դուք վերևներում. անգամ շշուկով չխոսեք «Հայ Եկեղեցու պատմություն»
առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին»:



Նման նյութեր