«Մայրիկներ ջան, պատրաստելը տևում է 10 րոպե, ու կարեւորը՝ առանց թունավոր հավելումների ու ժամկետի մասին անհանգստանալու»
Advertisement 1000 x 90

«Մայրիկներ ջան, պատրաստելը տևում է 10 րոպե, ու կարեւորը՝ առանց թունավոր հավելումների ու ժամկետի մասին անհանգստանալու»

Շուշան Դոյդոյանն իր էջում գրում է. «Շնորհակալություն David Pipoyan-ին, ում խորհրդով արդեն 2 շաբաթ է ուտում ենք միայն մեր տանը պատրաստած պաղպաղակները՝ տարբեր հատապտուղներով։ Անմահական է, ինչպես կասեր Վահագնս։ 

Ասածս էն է, մայրիկներ ջան, պատրաստելը տևում է 10 րոպե, ու կարեւորը՝ առանց թունավոր հավելումների ու ժամկետի մասին անհանգստանալու։

Հ. Գ. Ավելացնեմ բացադրատոմսը, որ մենք ենք ընտրել։

Վերցնում ես սերուցք՝ 23-35 տոկոսանոց։ Յուղայնությունը ընտրեք՝ ըստ ճաշակի։ Օրինակ մեզ դուր է գալիս 23 տոկոսանոցը։ Հարում եք 5-7 րոպե մինչ պնդանա, հետո ավելացնում կես աման խտացրած կաթ ու եւս 2-3 րոպե հարում։ ես վերջ, պատրաստ է, ավելացնում եք ինչ հատապտուղ որ սիրում եք, ինչ համ որ նախընտրում եք՝ օրինակ, վանիլին, կակաո, հատապտուղներ։ Դնում եք սառցեխցիկը 2 – 3 ժամ ու վայելում եք»։



Նման նյութեր