Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Իսկ էստեղ ԱՄՆ Կոնգրեսից ֆինանսավորվող «Ազատությունը» հղում անելով Սորոսի EPF-ի ֆինանսավորած հարցմանը պնդում է, որ Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում Հայաստանում: Ընդ որում, ըստ այս գործակալների, հիմնական պատճառը այն է, որ ռուսները զենք են վաճառում Ադրբեջանին: Ու իրենց հետ դժվար է վիճել, այո ՌԴ-ն զենք վաճառում է Ադրբեջանին ու, այո, դա բնականաբար վարկանիշի անկման պատճառ է: Մնում է հասկանալ ինչու ենք մենք հարաբերություններ կարգավորում Իսրայելի հետ, որը Ադրբեջանին մատակարարում է 3 անգամ ավելի շատ զենք, այն Իսրայելի հետ, որի բիզնես ծրագրի խաթր խուրդում ենք ցեղասպանության թեման ու փորձում բացել սահմանը Թուրքիայի հետ, այն Իսրայելի հետ որի պատճառով Իրանում մեր դեսպանատան առջև դրոշ են վառում… վարկանիշ թե բա…
Ինձ ուրիշ բան ա հետաքրքիր` ակներև է, որ ռուսները այս ամենին դեմ չեն, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը իրենց այս պահին այդքան էլ պետք չէ, այլապես ինչոր կերպ կհակադարձեին: Մնում ա հասկանանք թե ինչու՞»: