Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Միքայելպողոսյանների ու անտարեսիարմենների ֆոնին Արամոն քաղաքի տղա է, որը սխալվել ու իր սխալն ընդունել գիտի»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Միքայելպողոսյանների ու անտարեսիարմենների ֆոնին Արամոն քաղաքի տղա է, որը սխալվել ու իր սխալն ընդունել գիտի»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արամոյի հանրային, ինչու ոչ, նաև քաղաքական դիրքորոշումը հաճախ չեմ կիսել, անհամաձայն եմ եղել շատ հարցերում իր հետ, ինչպես և, վստահ եմ, ինքը ինձ հետ: Բայց մի կարևոր բան կա, որը միշտ հարգանք է ներշնչել իր հանդեպ․ տղամարդ է: Ուշադրություն չդարձնելով ֆեյքերի ոհմակների ոռնոցին ու վայրահաչոցին` անկաշկանդ արտահայտել է իր կարծիքը ու ճիշտ է արել:

Միքայելպողոսյանների ու անտարեսիարմենների ֆոնին Արամոն քաղաքի տղա է, որը սխալվել ու իր սխալն ընդունել գիտի»:



Նման նյութեր