Գագիկ Համբարյան. «Նիկոլ Փաշինյանի «իսրայելական» ստերը»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Նիկոլ Փաշինյանի «իսրայելական» ստերը»

Գագիկ Համբարյանի գրառումը.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և լոքդաունից վաղաժամ հրաժարվելու խնդիրներին՝ այն համեմատել է Իսրայելի հետ…

«…Տնտեսական, սոցիալական և առողջապահական համակարգերի միջև հավասարակշռության խնդիրը պետք է լուծենք: Մենք որոշել ենք գնալ բացման ճանապարհով և այդ առումով մենք ունիկալ չենք: Ես այսօր լրատվությունը նայեցի, Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Այն օրը, երբ նրանք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք»,- ասել է Նիկոլը…

Համոզված եմ, որ Հայաստանի վարչապետն այս հայտարարությունն անելուց շատ լավ տեղյակ է եղել, որ տարրական ստում է… Նրա համար կարևոր է, որ իր երկրպագուներին և հասարակության «պողոսացված» մասսային այսպիսի կեղծ տեղեկություններով բացատրի, թե ինչու նա լոքդաունից շատ շուտ հրաժարվեց, իր կարծիքով տուժածներին և խոցելի խմբերին տրամադրեց միանվագ օգնություն և մի կողմ քաշվեց ՝ այդպիսով իր պարտականությունները համարելով կատարված…
Իսկ իրականությունը հետևյալն է…

Նախ, սկենք նրանից, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 9 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Իսրայելում այս պահի դրությամբ կա 30 162 կորոնավիրուսով հիվանդ և 332 մահացության դեպք այդ վարակից, այն դեպքում, երբ պաշտոնապես 2 միլիոն 960 հազար բնակչություն ունեցող Հայաստանում այս պահի դրությամբ գրանցված է 28 936 կորոնավիրուսով հիվանդ և 491 մահացության դեպք (ընդհանուր՝ 650)…

Իսկ հիմա ամենակարևորի մասին… Ինչ վերաբերում է Նիկոլի մատնանշած «Իսրայելում այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք»-ին, ապա նշեմ, որ կոնկրետ այսօր հրեական պետությունում գրանցվել է վարակման 204 և մահվան 1 դեպք (տե՛ս լուսանկարը)…

Որտեղի՞ց է Հայաստանի վարչապետը վերցրել «օրական հազարից ավելի դեպք»-ի մասին տեղեկությունը… Ո՞մ է խաբում…
Երբ ընդդիմադիր գործիչ էր, նրա մոտ գոնե կեղծիքը և սուտը մատուցելն ավելի լավ էր ստացվում…»:



Նման նյութեր