Արման Աբովյան. ««Աչքներս լո՛ւյս», գտնվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ ձևը, այն ըստ իշխանության` տուգանքն է․ Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

Արման Աբովյան. ««Աչքներս լո՛ւյս», գտնվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ ձևը, այն ըստ իշխանության` տուգանքն է․ Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է.

«Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։ Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Հիշեցնեմ ձեզ, որ, ըստ իշխանության տեսակետի, կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային «հպարտ քաղաքացին»: Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։

Եվ ահա` տեղեկացնեմ Ջեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ, որը կտրուկ ավելացնում է տույժ-տուգանքները դիմակ չկրելու համար։

1 – Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2 – Փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3 – Նույն արարքը կրկին կատարելու դեպքում` տուգանք կրկնակի չափով` 40 և 100 հազար դրամ:
4 – Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ` 30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5 – Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:

Էլ չեմ մեկնաբանելու… եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

ՀԳ. Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են «վերևներում»» ։



Նման նյութեր