Ես շնորհակալ եմ այս իշխանությանը մեկ բանի համար․ շուրջ երկու տարի հասարակության մեջ թաքնված, բայց բյուրեղացման ենթակա և այլևս բյուրեղացվող իրական ազգային և պետականակենտրոն արժեքներ և գերակայություններ ունեցող մարդիկ և հանրույթները այլևս հզոր ուժ են և բևեռ: Սա բացառիկ հաղթանակ է, որի նշանակությունը և դերակատարությունը կերևան առաջիկայում:
Սիրելի և հարգելի հայ մարդիկ, դուք չեք պարտվում, դուք հզորանում եք դիմադրությամբ և տոկունությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ դուք ունեք գերակայություններ, որոնք հիմնավոր են և սկզբունքային, այլ ոչ թե արհեստականորեն ներդրված:
Հ.Գ. Մենք աշխարհին հետաքրքիր չենք Ֆրենսիս Ֆուկույամա ցիտելով (ինչը վատ չէ): Մենք հետաքրքիր ենք աշխարհին Նարեկացու իմացությամբ, ընկալմամբ և ներկայացմամբ:
Վլադիմիր Մարտիրոսյանի էջից: