«Այս օրինակով շատ լավ երևում է, թե ինչպես է համաճարակը առողջապահականից զատ նաև այլ ոլորտներում հեռու գնացող հետևանքներ ունենում». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Այս օրինակով շատ լավ երևում է, թե ինչպես է համաճարակը առողջապահականից զատ նաև այլ ոլորտներում հեռու գնացող հետևանքներ ունենում». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Գրանցված ամուսնությունների թիվը ՀՀ-ում.

2017թ․ մարտ — 1314
2017թ․ ապրիլ — 1204
2017թ․ մայիս — 1136

2018թ․ մարտ — 1281
2018թ․ ապրիլ — 1117
2018թ․ մայիս — 922

2019թ․ մարտ — 1264
2019թ․ ապրիլ — 1432
2019թ․ մայիս — 1029

2020թ․ մարտ — 998
2020թ․ ապրիլ — 238
2020թ․ մայիս — 466

Փաստորեն այս տարվա մարտին արդեն բավականին լուրջ նվազում կա ամուսնությունների թվի համեմատ նախորդ 3 տարիների նույն ամիսների, ապրիլին ավելի ճիշտ կլինի օգտագործել «սրընթաց անկում» ձևակերպումը, մայիսին մի քիչ վերականգնվել է, բայց միևնույն է՝ նախորդ տարիների մայիսների 40–50 տոկոսն է հազիվ։

Հունիսի թվերը դեռ չկան, բայց չեմ կարծում, որ ամուսնությունների կտրուկ աճ լինի։

Այս օրինակով շատ լավ երևում է, թե ինչպես է համաճարակը առողջապահականից զատ նաև այլ ոլորտներում հեռու գնացող հետևանքներ ունենում, որոնք հավանաբար դեռ տարիներով զգացվելու են։

Իհարկե, մեծ մասը նրանց, ովքեր հետաձգել են ամուսնությունները արտակարգ դրության սահմանափակումների և / կամ ֆինանսական խնդիրների պատճառով, վաղ թե ուշ կամուսնանան, բայց՝ կախված թե այս անորոշությունը դեռ ինչքան կձգձգվի, ունենալու ենք մի քանի ամսից մինչև մեկ տարի դեմոգրաֆիական «խոռոչ»։

Այն արդեն հաստատ բերելու է հաջորդ տարվա սկզբին ծնունդների թվի անկման, իսկ եթե այս իրավիճակն ավելի երկար շարունակվի, ապա գուցե ամբողջ տարվա վրա ազդի։ Դա էլ իր հերթին որոշ ժամանակ հետո կազդի մանկապարտեզների, հետո դպրոցների, հետո զորակոչի և ինստիտուտների վրա»։



Նման նյութեր