Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Վանո Կարապետյան
Advertisement 1000 x 90

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Վանո Կարապետյան

Վանո Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Խնդրում եմ տարածել…
Բաց նամակ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան – ին
Մեծարգո վարչապետ, ՀՀ Կառավարության կողմից 27 մայիսի 2020թ. N 874-Ն որոշումը
բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել լեռնային բնակավայրերում աշխատող
հազարավոր քաղաքացիների շրջանում։ Բանն այն է, որ N 874-Ն որոշումով փոխել է
բնակավայրերի բարձր լեռնային լինելու (կարգավիճակը) նիշը և նոր չափանիշ է
սահմանվել, ըստ այդմ բարձր լեռնային բնակավայր են համարվելու ծովի մակարդակից
2000 մետր և ավելի բարձրություն ունեցող բնակավայրերը։ Դա նշանակում է բարձրադիր
բնակավայրերում աշխատող հազարավոր քաղաքացիների ամսեկան աշխատավարձի
շեշտակի նվազեցում, քանի-որ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողի
աշխատավարձին միանում է նաև բարձր լեռնային հավելավճարի բաղադրիչը։
Կառավարության այս որոշումը ոչ միայն անընդունելի է այլ նաև կարող է հանգեցնել
աղքատության մակարդակի շեշտակի աճին։
Օրինակ՝ դպրոցում ամսեկան 70 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի
աշխատավարձը կնվազի ամսական մոտ 6-ից 8 հազար դրամ և այդպես շարունակ։
Այս օրերին ինձ էին դիմում բազմաթիվ աշխատող քաղաքացիներ՝ ուսուցիչներ,
համայնքապետարանների աշխատակիցներ, նախադպրոցական հաստատությունների
աշխատակիցներ, հատուկ խնամքի հաստատությունների աշխատակիցներ,
բուժաշխատակիցներ և այլն…
Ավելին՝ Կառավարության 27 մայիսի 2020թ. N 874-Ն որոշմանը դեմ են արտահայտվում
նաև ԱԺ-ի իշխող խմբակցության բազմաթիվ պատգամավորներ ևս։
Ես և հազարավոր ՀՀ քաղաքացիներ խնդրում ենք
Կառավարության 27 մայիսի 2020թ. N 874-Ն որոշումը չեղյալ համարել։

Դիմումը պաշտոնապես էլ եմ ուղարկել։
Լրագրողներին և բոլոր շահագրգիռ անձանց խնդրում եմ տարածել…»:



Նման նյութեր