Բարի օր բոլոր խիզախ մարդկանց, հատկապես այսօր 50 տարեկան դարձած Հրայր Թովմասյանին:
Հրայր Թովմասյանը հանուն պետականության պայքարի դասագրքային օրինակ ցույց տվեց: Շատերը վախեցան, ճկվեցին, կքվեցին, քծնեցին, հարմարվեցին և զիջեցին պետության իրենց վստահված պոստը, բայց ոչ Հրայրը:
Շնորհավորում եմ պարոն Թովմասյան, շնորհավորում եմ և մաղթում եմ, որ Աստծո աջը միշտ ձեր ու ձեր ընտանիքի գլխից անպակաս լինի:
Դուք պատվով եք կատարում ձեր պատմական առաքելությունը:
Հ.Գ., եթե մկրտված չլինեի, կփորձեի դառնալ Ձեր սանիկը:))
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից: