«Հրապարակը»՝ հղում անելով ֆրանսիական France Arménie պարբերականի հուլիսյան համարաին, հայտնում է, որ կովիդի դեմ պայքարում մեզ օգնելու համար Ֆրանսիայից բժիշկների խմբի ժամանումն ընդամենը Արսեն Թորոսյանի կերպարը մի քիչ պայծառացնելու նպատակով պիառ-գործողություն է։
Ավելին՝ 7 բժիշկներից 5-ը կովիդ բուժելու փորձ չունեն։
Սույն «մարդասիրական» գործողության համար ՀՀ պետբյուջեից 200 հազար եվրոյից ավելի է ծախսվել։
Եթե այդ մարդիկ իսկապես չունեին ունիկալ փորձ կովիդի դեմ պայքարելու, ապա սա Արսեն Թորոսյանի և ընդհանրապես ՀՀ չիշխանությունների անսահման և հանցավոր ցինիզմի հերթական դրսևորումն է։
Այդ գումարով, օրինակ՝ կարելի էր Հայաստանում 24-ժամյա հերթափոխերով աշխատող մի քանի հազար բուժաշխատողի կամ շտապ օգնության աշխատողի պարգևատրել։
#կորոնարսեն
#երկիրՀԺ
#WagTheDog
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից