Արթուր Ղազինյան. ««Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու որոշումը բացի բարոյական, քաղաքական և արժեքային խնդիրներից, լուրջ խնդիրներ ունի նաև իրավունքի հետ»
Advertisement 1000 x 90

Արթուր Ղազինյան. ««Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու որոշումը բացի բարոյական, քաղաքական և արժեքային խնդիրներից, լուրջ խնդիրներ ունի նաև իրավունքի հետ»

Արթուր Ղազինյանի գրառումը.

««Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու Հայաստանի իշխանությունների որոշումը բացի բարոյական, քաղաքական և արժեքային խնդիրներից, լուրջ խնդիրներ ունի նաև իրավունքի հետ։

Հատկապես կարևոր է այս հիմնախնդրի վերաբերյալ «Lautsi ընդդեմ Իտալիայի» գործով 2011թ. ընդունած որոշման մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի անդրադարձը, որը պատշաճ խորությամբ չի ուսումնասիրվել ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից։

Այս գործի մանրամասներին քաջ ծանոթ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այն ժամանակվա ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, ով անմիջականորեն ներգրավված է եղել հայցի քննարկման և մշակման գործընթացին։

Կարծում եմ այս գործը էական նշանակություն կարող է ունենալ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերում թողնելու որոշում կայացնելու հարցում»։



Նման նյութեր