Վահագն Վարագյան. «Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վահագն Վարագյան. «Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ»

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ: Սևանը ծաղկում է, որի պատճառը մեզ արդեն հայտնի ֆոտոսինթեզող բակտերիաներն են՝ ցիանոբակտերիաները:
Նրանց տարբեր տեսակներ ամռան ամիսներին են առավել ակտիվ բազմանում: Սևանի պարագայում՝ կախված եղանակային պայմաններից ավելի ակտիվ բռնկում կունենանք այս տարվա օգոստոս ամսին: Ցիանոբակտերիաները
արտադրում են ցիանոտոքսիններ, որոնք հիմականում ազդում են լյարդի և նյարդային համակարգի վրա, ինչն էլ նրանց վտանգավոր է դարձնում՝ կենդանիների և մարդկանց համար: Այս տոքսիններով աղտոտված ջրերը՝ ոռոգման նպատակով օգտագործելու դեպքում, անդառնալի հետևանքներ կարող են ունենալ մարդու առողջության համար, որը սակայն մեր երկրում ուսումնասիրված չէ և չգիտենք վտանգավորության աստիճանը:
Պարենային անվտանգության տեսանկյունից՝ կարևոր է Սևանի ձկնային պաշարի պահպանումը, որը սակայն այսօր որևէ ձևով չի իրականցվում, կարծես թե սրանից ավելի ծանր օրեր չեն լինելու:
Մանրամասները տեսանյութում»:



Նման նյութեր