Արթուր Դանիելյան. «Եթե Փաշինյանը հրահանգի ուտել Թովմասյանին Հ1-ի ուղիղ եթերում, եվրոպական կառույցները կշարունակեն դրա մեջ ոչ մի վատ բան չտեսնել»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Եթե Փաշինյանը հրահանգի ուտել Թովմասյանին Հ1-ի ուղիղ եթերում, եվրոպական կառույցները կշարունակեն դրա մեջ ոչ մի վատ բան չտեսնել»

Արթուր Դանիելյանի գրառումը.

«Ինձ թող ներեն իմ ընկերները: Խնդում եմ մի նեղացեք, բայց ես այսօր արթնացել եմ փայլուն տրամադրությամբ: Տրամադրությանս պատճառը ՄԻԵԴԻ երեկվա որոշումն է, որով նրանք հրաժարվեցին միջամտել Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական ճգնաժամին: Նրանք պարտավոր էին դա անել, որովհետև մարդու իրավունքնե՜ր… օրենքի գերակայությու՜ն… զսպումներ և հակակշիռներ… Եվրոպական արժեքների ընտանիք… և այլն… և այլն… և այլն…

Պարտավոր էին, բայց չարեցին: Գիտեք ինչո՞ւ չարեցին, որովհետև չեն ուզում գազի գնի համար բանակցելիս խնդրողի դերում լինել: Իրենք ուզում են, որ ողջ Եվրամիության գազի մոտ կեսը մատակարարող Գազպրոմը կորցնի շուկայի մեծ մասը, ստիպված դառնա մի քանի տասնյակ մատակարարներից մեկը: Դա անելու միակ ձևը երկու գազամուղ քաշելն է՝ մեկը Իսրայելի ափամերձ տարածքում գտնվող Լևիաթան հանքավայրից, մյուսը Կասպից ծովի հանքավայրերից: Ներկա պահին մի դեպքում Լիբիայի տարածքային ջրերն են խանգարում, մյուս դեպքում՝ Թալիշում տեղակայված հայկական զինուժը: Ու չկա Եվրոպայում դատավոր, ով կուզենա կանգնել էս ծրագրերի իրականացման ճանապարհին: Փաշինյանը կարող է ոչ միայն հեռացնել Հրայր Թովմասյանին, այլ նաև հրահանգել աղանդավորներին ուտել Թովմասյանին Հ1-ի ուղիղ եթերում ու եվրոպական կառույցները կշարունակեն համառորեն դրա մեջ ոչ մի վատ բան չտեսնել:

Այստեղ հարց է առաջանում՝ բա ռուսները՞… Մի փոքր ավելի գիտակից մեկը կարող է հետաքրքրվել՝ ինչո՞ւ է Ռուսաստանը Լիբիայում զինում Թուրքերի դեմ պայքարող Խաֆթարին, բայց նույնը չի անում Հայաստանում: Պատասխանը մի քանի շերտ ունի: Նախ Լիբիան, ըստ էության, գոյություն չունի ու ռուսների վեջին չէ, թե ով, ոնց է իրենց հետագայում հիշելու, մինչդեռ Հայաստանում կա ռիսկ ստանալ՝ ուղն ու ծուծով ռուսաֆոբ երկրորդ Վրաստան: Երկրորդ հերթին պետք է հաշվի առնել, որ Լիբիայի ժողովուրդը արդեն վաղուց կորցնելու ոչինչ չունի, իսկ Հայաստանում աշնանը լուրջ տնտեսական մարտահրավերներ են սպասվում, ոմանց պնդմամբ նույնիսկ «սով», ու եթե Բայդենը հանկարծ չընտրվի, ներհայկական ռեսուրսներով այդ «սովի» դեմ պայքարելը գրեթե անհնար կլինի, մանավանդ դեֆոլտի շեմին… Կոպիտ ասած՝ ռուսները հաշվարկել են, որ հայերը մեկ ա ուշ, թե շուտ ծնկաչոք գալու են: Ընդ որում, իրենց հաշվարկով այդ «ուշ, թե շուտը» կգա ավելի շուտ, քան եվրոպացիները կհասցնեն հայերին «նախապատրաստել խաղաղությանը», ասել է թե, ադրբեջանիցքի բնակեցմանը Արցախում: Իսկ մինչև այդ ուշ, թե շուտը կարելի է նույնիսկ սիրաշահել Ադրբեջանի տարբեր կլաններին, մարդ ես, կարող ա կպնի… վերջիվերջո թե իրենց, թե եվրոպացիքին Արցախն է պետք, ինչ տարբերություն՝ ում կազմում՝ Հայաստանի, թե Ադրբեջանի: Հայաստանն այս ամենում անիմաստ բալաստի դեր ա խաղում:

Ռուսաստանի համար այս ամենում կա ևս մի շատ մեծ դրական կողմ: Ստեղծված աղետալի իրավիճակում նրանք որևէ մեղք չունեն: Փաստացի հայ ժողովուրդն է ընտրել այն ճանապարհը, որի վերջում պիտի չոքի Կրեմլի դռան դեմը: Ոչ միայն ընտրել է, այլ համառորեն այն շարունակում է ու այդ համառությունը խրախուսվում է բոլոր բևեռների կողմից: Վերջապես գտնվեց այս ժողովրդի սրտի բանալին: Նրանց ոչ թե խոհեմ ու ուժեղ առաջնորդ էր պետք, այլ պարզապես մի չմո, ում հանդեպ նրանք ստորադասված չէին զգա իրենց: Հայաստանի միջին տաքսիստը գիտի, որ Նիկոլը իրենից ոչ մի բանով չի տարբերվում ու Նիկոլն այդ գիտակցությունը խրախուսում է: Էդ առաջ էր երկրի ղեկավարին քրֆելը հղի լուրջ մարմնական հետևանքներով, իսկ հիմա ով, ոնց կուզի, կհոլովի… ու դա դզում ա էս մարդկանց: Իրենց դուր է գալիս, որ վերջապես իրենց գլխին տեր չկա… Նրանք չեն սիրում Նիկոլին, բայց պահում են, քանի որ նրա առկայությունը թույլ է տալիս միջին վիճակագրական հային չզգալ սեփական ապիկարությունը, տգիտությունն ու թուլամորթությունը: Նիկոլի համեմատ շատ քչերը կարող են իրենց ստորադասված զգալ: Փաշինյանը հայ ազգի դարավոր բարդույթների ռախիդ պտուղն է:

Հետևաբար տրամաբանական է նաև այն փաստը, որ այս ժողովուրդը, հանուն Նիկոլի պահպանման, հետևողականորեն անիծում է սեփական էլիտաներին: Սկզբից ռազմական էլիտան բարոյազրկեցին, հետո գործարարներին, հետո բժիշկներին քրֆեցին, անցան սպորտային էլիտային, վերջերս ինտելիգենցիան մարմնավորող ճարտարապետին տռաս հանին, հիմա դերասաններին են հերթի տակ չրթում: Ու սա շարունակվելու է, քանի դեռ թերարժեքության բարդույթները հագեցած չեն: Չպետք է Հայաստանում լինի էլիտա, սա է նախապայմանը, որ միջին հայը իրեն մարդ զգա, հպարտանա: Ցանկացած միջավայրում, որտեղ հայտնվում է մեկը, ով աշխատասեր է, խելացի ու ինքնաբավ, ամբոխը սկսում է տվայտվել՝ զգալով սեփական անպիտանությունը: «Դե բա աբիդնի ա չէ՞, ինքն ինձանից ինչո՞վ ա լավ…»: Ճակատագրի հեգնանքով ցեղասպանությունից հարյուր տարի անց հայերի էլիտան էլի ոչնչացվում է, բայց արդեն հենց հայեր ձեռքերով: Թեպետ գուցե առաջին դեպքում էլ էինք մենք մեղավոր…

Ասածս ինչ է, ընկերներ ջան, կամ սպորտով զբաղվեք կամ արտագաղթեք ու մի խանգարեք մեզ ձեր ՄԻԵԴ-ներով, հաղորդումներով, դատապարտումներով և այլ կեղծ օրակարգերով: Դուք էս ձեր աճպարարությամբ խանգարում եք իրական օրակարգ դաշտ բերելուն:

Իսկ իրական օրակարգը հետևյալն է՝ ԵՄ և ԱՄՆ դեսպանները պետք է պերսոնա նոն գրատա հայտարարվեն, դիպլոմատիկ հարաբերությունները պետք է խզվեն մինչև այն պահը, երբ այդ մարմինները կփոխհատուցեն՝ Հայաստանում իրականացված հեղաշրջման արդյունքում հասցված միլիարդավոր դոլարների վնասը: Ու եթե Պուտինին պետք չէ երկիր մոլորակ, որի վրա չկա Ռուսաստան, ինձ պեք չէ ժողովուրդ, որտեղ սիրված լինելու համար պետք է լինես ստոր կամ լավագույն դեպքում միջակ: Պետք չի ինձ: Ու ես չէ, որ դրան պիտի հարմարվեմ…»:



Նման նյութեր