«Սպասում եք՝ մնացածն էլ քրոնիկ դառնան, նոր չեղարկե՞ք». Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Սպասում եք՝ մնացածն էլ քրոնիկ դառնան, նոր չեղարկե՞ք». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ գրել էի, որ պետք է չեղարկել բաց տարածքներում դիմակ կրելու որոշումը:

Այսօր պարետը մասնակի վերացրեց այն:

Դիմակ կարող են չկրել որոշ քրոնիկ հիվանդ մարդիկ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այսքան ժամանակ նույն այդ քրոնիկ հիվանդ մարդկանց ոստիկանական մեթոդներով ստիպում էին դիմակ կրել և տուգանում, հիմա вдруг որշվեց չեղարկել այդ որոշումը, նրանք ազատագրեցին դիմակից, բայց եթե կարող էին այն չկրել այսքան ժամանակ, ինչո՞ւ տանջեցիք այդ մարդկաց:

Երկրորդը՝ էդ շարքային ոստիկանը բժշկական էպիկրի՞զ ա կարողանլու կարդալ, որ ասենք՝ մեկը ասի՝ ես թոքերի խնդիր ունեմ ու ինչ-որ թուղթ ցույց տա:

Եվ երրորդը՝ բա մնացածը պարոն պարետ, սպասում եք՝ մնացածն էլ ձեր տուգանքների պատճառով քրոնիկ դառնան, նոր չեղարկե՞ք:

Սթափվեք և չեղարկեք բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու որոշումը»:



Նման նյութեր