Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր․ հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա
Advertisement 1000 x 90

Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր․ հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ առաքանու իրական հասցեատերերը: Նրանց հրահանգով տաքսու վարորդը առաքանիների ներմուծում իրականացնող ընկերության գրասենյակից թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստացել և տեղափոխել էր Աբովյան քաղաք:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տաքսու վարորդից առաքանին ստանալուց հետո ՀՀ երկու քաղաքացի բերման են ենթարկվել մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Անձնական խուզարկության արդյունքում քաղաքացիներից մեկի մոտ առկա առաքանու միջից հայտնաբերվել է 100 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այս մասին օրերս հայտնել էր ՀՀ ոստիկանությունը:

Նպատակ ունենալով բացահայտել դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում կարճ ժամանակ անցստացվել է նոր տեղեկություն, որ նույնանման եղանակով արտերկրից Հայաստան պետք է ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ ևս 2 առաքանի:

Հուլիսի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ առաքանիների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 134 գրամ և 141 գրամ մարիխուանա:

Նշված դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: