Ստեփան Դանիելյանի հրապարակումը.
«Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը։
Այն դատավորներն, որոնք հիմա պայքարում են, վստահ եմ, որ վաղը, երբ իշխանությունը փոխվի, իրենց կշարունակեն պահել նույն կերպ։ Պայքարով ձեռք բերվածը չեն զիջում։ Դա գերազանց օրինակ է այն երկտասարդների համար, ովքեր վաղն են դատավոր դառնալու։
Մյուս դրական պահն այն է, որ եկող ցանկացած իշխանություն չի արհամարհի հանրային կարծիքն, ինչպես դա եղել է մինչ 2018 թվականը։
Հաջորդ դրական պահն այն է, որ վարկաբեկվեց «իրավապաշտպան» հասկացությունը։ Մենք սկսում ենք հասկանալ, որ իրական իրավապաշտպան կարող են լինել միայն դատական համակարգն ու փաստաբանական կորպուսը։ Իսկ «իրավապաշտպան» հասկացությունն մենք ժառանգել ենք Սովետական Միությունից, որտեղ, բնականաբար, չէր կարող լինել իշխանությունից անկախ դատական համակարգ։
Ինչ վերաբերվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ապա գնահատենք նրա սկզբունքային պահվածքը, որը մեծ ներդրում էր վերը նշված գործընթացի համար»։