Հովհաննես Խաչատրյանի գրառումը.
«Սրանք լրիվ կապները կտրել են, սրանց աչքերում ժողովուրդը փողամանա: Հպարտներ ջան իսկ դուք գիտեի՞ք, որ սրանք նոր հարկ են ուզում մտցնել, որով կհարկվեն այն մարդկանց մեքենաները, որոնք կանգնեցնում են մայթերին վաճառելու պատրվակով:
Չէ բայց, դուք զգու՞մ եք, ոնց են ձեզ, ձեռք առնում: Փոխանակ այս ծանր ժամանակահատվածում ձեզ օգնության ձեռք մեկնեն, փոխարենը հարկերա, որ դնում են ձեզ վրա: Սրանց ուշքն ու միտքը միայն հասարակ քաղաքացուն տուգանելն ու հարկելն է, հիմա էլ որոշում են մայթերին կանգնած մեքենաների համար առանձին տեղ հատկացնեն դե արդեն պարզ է`դա կլինի հարկերով: Ի դեպ այս նախագծով ԱԺ-ում հանդես էին եկել ձեր սրտի պատգամավորներ`«Իմ քայլը»խմբակցության պատգամավորներ`Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:
Չէ բայց դուք պատկերացնում եք, երկրում շատերը մատնված են սովի, 21հզ մարդ կորցրել է իր աշխատանքը և չեն կարողանում վաստակել օրվա հացի գումարը,բայց այդ ամենը սրանց չի հետաքրքրում: Սա կառավարություն չի կարող լինել, սրանք գլխացավանք են, ժողովրդին դրել են տարփուհու տեղ և ոնց ցանկանում են այդպես էլ օգտագործում են: Այս ապաշնորհները ժողովրդի հոգսերը թեթևացնելու փոխարեն, մտածում են թե ինչպես կլպեն մարդկանց վերջին կոպեկը, որ իրենց գրպանները լցնեն միլիոնների հասնող պարգևավճարները: Այս աղետի ժամանակ այս ապիկարները համ տուգանքներ ավելացրեցին համ հարկեր, կարճ ասած սրանք ամե ինչ կհորինեն, որպեսզի աշխատեն
գումար` հենց քո´հաշվին»: