Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Հարգելի իրավաբաններ, յանի սա ի՞նչ գիտելիք ստուգելու մեթոդ է։ Էս տիպի հարցերով դուք իրավաբանական գիտելիքներ եք ստուգո՞ւմ, թե անձի օպերատիվ հիշողության գիգաբայթերը։ Եթե Ա-ն էս բոլոր ժամկետները հիշում է, Բ-ն՝ ոչ, դրանից դուք հետևություն եք անում, որ Ա-ն ավելի լավ իրավաբանական գիտելիքներ ունի, քան Բ-ն, հա՞։ Ուզում եմ հասկանալ, թե որն է մարդկանց օրենքի տեքստը անգիր սովորել ստիպելու իմաստը։ Դրանով ի՞նչ նպատակի եք ձգտում։ Բ-ն կարող է էս ժամկետները ցանկացած ժամանակ օրենքում կարդալ, անգիր իմանալու իմաստը ո՞րն է։
Բացի այդ, իրավաբանը պիտի և՛ համալսարանում, և՛ այլ տեղ քննություն հանձնելիս գործող օրենքներն իր մոտ ունենա ու քննության ժամանակ օգտվի դրանցից։ Դուք ամեն ինչ անում եք ճիշտ հակառակը․ փոխանակ պահանջեք, որ մարդն առանց օրենքների քննության չգա, դուք արգելում եք օրենքներից օգտվելը։ Էս անիմաստ հարցերի փոխարեն խնդիրներ տվեք լուծելու։ Իր լուծումով իրավաբանը ցույց կտա իր իրավաբանական գիտելիքները, օրենքները ճիշտ մեկնաբանելու ու ճիշտ կիրառելու հմտությունները։ Այսպիսի մոտեցմամբ դուք ոչ թե իրավաբան եք պատրաստում, այլ փչացնում եք մարդու տարրական տրամաբանությունը։ Արդյունքը բոլորս տեսնում ենք։ Իմ խորհուրդը՝ ուղղակի վառեք ու վերացրեք էս թեստերը»։