Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը.
«Եվ ուրեմն, այն բանից հետո, երբ իշխանությունը, կատարելով հանցագործություն, հրապարակեց իմ անձնական նամակագրությունն ու դրա համար դեռ դատվելու են խմբակային հանցագործության հոդվածով, ահա այդ հանցագործությունից հետո, երբ իշխանական ֆեյք ինդուստրիան, խեղաթյուրելով իմ խոսքը, համայն Սփյուռքին ոտքի հանեց, թե` էս բան չունե՞ք ասելու, Նաիրա Զոհրաբյանը ձեզ վիրավորել է, ահա էդտեղ սկսվեց ամենահետաքրքիրը: Ես ընդունում եմ, որ Սփյուռքի մեր շատ պատվարժան հայրենակիցներ կարող էին ընկնել ընդհանուր աղմուկի լավայի մեջ և կոնտեքստից կտրված թեմայից սխալ ազդակներ ստանալ և ինձ այրելու ու ցցի հանելու կոչեր անել: Անել էնպիսի էնտուզիազմով, որ ադրբեջանցիների սիրտը էս օրերին մի այլ դոզայով հովացավ:
Բայց երբ անձնական նամակների տեղատարափի մեջ ես տեսա նաև Ֆրանսիա փախած ու դրսերում իրենց գործունեությամբ խիստ հանրահայտ դարձած երկու անձանց ևս, անկեղծ տխրեցի Սփյուռքում ապրող պատվարժան ու աշխատասեր իմ հայրենակիցների համար:
Եվ այսպես, սիրելի իմ հայրենակիցներ, տարիներ առաջ, ԵԽԽՎ նիստերից մեկի ժամանակ, հոթել, որտեղ մնում էր հայկական պատվիրակությունը, ինձ հետ հանդիպում խնդրեց հայ մի երիտասարդ: Հիմա կասեք` հետո ինչ: Հեչ, առանձնապես ոչինչ, պարզապես Հայաստանից փախնելու համար սույն երիտասարդը ադրբեջանցու` Ալի Հասանով անուն-ազգանունն էր վերցրել ու ինձ որպես պագամավորի խնդրում էր, որ օգնեմ ինչ-ինչ հարցերում: Ի դեպ, այդ դեպքի մասին ես ժամանակին բարձրաձայնեցի՝ ասելով, որ դա մեր բոլորի ամոթն է, երբ հայրենիքից փախնելու համար անգամ «ադրբեջանցի» են պատրաստ դառնալ. (Տես հղումը ՝ https://armtimes.com/hy/article/124737…): Եվ ահա սույն անձը իր արդար բողոքի ձայնն է բարձրացրել ու ստախանովյան էնտուզիազմով միացել է ինձ վառելու, կախելու, քառատելու կոչերին: Մյուս էնտուզիաստը, ով երեկ ինձ գրել էր, թե ես ի՞նչ իրավունք ունեմ վիրավորելու օտար ափերում հալալ քրտինքով աշխատող մեր հայրենակիցներին, Ստրասբուրգի Սուսոն էր, որի «հալալ քրտինքը» Ստրասբուրգի և հարակից բնակավայրերի խանութներից օծանելիք և հագուստ գողանալն ու կես գնով իրացնելն էր:
Ու ահա մեր «ադրբեջանցի» հայրենակիցն ու Ստրասբուրգի Սուսոն ևս հետ չմնացին ընդհանուր «ասուժդամսի» շքերթից, ու մի-մի դիմում էլ իրենք գրեցին ինձ:
Անկեղծ ցավ եմ ապրում, ցավ եմ ապրում դրսում ապրող իմ բազմաթիվ ազնիվ, պարկեշտ, հայրենասեր ու տաղանդավոր հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողն ու նրանց միացան օծանելիք գողացող Սուսոն և Հայաստանը լքելու համար ադրբեջանցի դարձած հայ երիտասարդը»։