Հայկ Մանասյանը ֆեյսբուքում գրել է.
«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել, թե իբր Կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ուղով:
Այս սխել լուրը վկայակոչելով, երեկվա կառավարության նիստում Վարչապետը նշեց դիմակների անհրաժեշտությունն ամենուր:
Իրականում ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում, ինչպիսիք են օրինակ կրծքավանդակի վիրահատությունները կամ ռեանիմացիայում հիվանդի էքստուբացիան:
Բուժական կրթություն չունեցող առողջապահության փոխնախարարներին տեղեկացնեմ, որ կրծքային վիրաբուժությունը չեն իրականացնում բաց տարածություններում, անգամ մոլերում և սրճարաններում չեն իրականացնում: Դրանց համար կան հատուկ հաստատություններ, կոչվում են հիվանդանոցներ: Այ էնտեղ է դիմակը պարտադիր»: