Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի ուկրաինացում և Արցախի ղրիմականացո՞ւմ. Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ»
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի ուկրաինացում և Արցախի ղրիմականացո՞ւմ. Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ»

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«ԱՄՆ պետդեպը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում (հղումն՝ այստեղ

Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդատուի նշանակմամբ, իսկ հետո շարունակվեց Ղրիմի կորստով։

Ուկրաինան դարձավ Արևմուտքի հակառուսական պայքարի թատերաբեմը, կորցրեց տարածքներ, հայտնվեց անվերջանալի թվացող պատերազմի մեջ, տնտեսապես ջլատվեց, կորցրեց իր բնակչության մի զգալի հատվածին ու համարվում է Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը՝ ունենալով հսկայական տարածքներ, տասնյակմիլիոնավոր բնակչություն, աշխարհագրական լավ դիրք ու տնտեսական մեծ պոտենցիալ։

Ուկրաինան Արևմուտքին հետաքրքրում է որպես հակառուսական պոլիգոն։ Իսկ թե ինչ գին կվճարի դրա դիմաց Ուկրաինայի հպարտ ժողովուրդը, թքած։ Դա չի հետաքրքրում գլոբալիստներին։ Ինչպես որ չի հետաքրքրում, թե ինչ գին է վճարելու ՀՀ հպարտ քաղաքացին փաշինյանական իշխանության առաջնորդությամբ հակառուսական գծի մեջ հայտնվելու դիմաց։ Ինքնիշխանությունը, բնականաբար, այստեղ կապ չունի։ Դա մատաղացու գառան դերում հայտնվելու հայ ժողովրդի հեռանկարը գունագեղ դարձնելու համար է ասվում։

Հետաքրքիր է, ժանրի կանոնների համաձայն՝ Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ։ Ասենք, Տավուշի մարզում»։



Նման նյութեր