ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google ընկերության նկատմամբ: Հուլիսի 9-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թերթի տվյալներով՝ քննչական միջոցառումներն առանչություն չունեն այն հետաքննության հետ, որը Google-ի նկատմամբ սկսվել Է 2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի 48 նահանգների, մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգի եւ Պուերտո Ռիկոյի դատախազներից կազմված հանձնախմբի կողմից:
Այդ նախաձեռնությանը Կալիֆոռնիան, ինչպես նաեւ Ալաբաման, այդպես Էլ չեն միացել: Ինչպես գրում Է Politico-ն, առայժմ պարզ չԷ, թե կորպորացիայի գործունեության հատկապես ինչ ասպեկտներ են հարուցել Կալիֆոռնիայի իշխանությունների կասկածները:
Հունիսի վերջին թերթը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն, ինչպես սպասվում Է, մի քանի ամսվա ընթացքում հայց կհարուցի Google-ի նկատմամբ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ընկերությանը մեղադում են Համացանցում որոնման եւ գովազդի որլորտներում հակամենաշնորհային օրդենսդրության խախտման մեջ: