Երբ ոստիկանները դիմակ կրող քաղաքացուց փաստաթուղթ են պահանջում, դա խոսում է արտակարգ դրությունից օգտվելով մարդկանց ջեբը մտնելու մասին
Advertisement 1000 x 90

Երբ ոստիկանները դիմակ կրող քաղաքացուց փաստաթուղթ են պահանջում, դա խոսում է արտակարգ դրությունից օգտվելով մարդկանց ջեբը մտնելու մասին

Փաստորեն, դիմակի բիզնեսը պատռեց Փաշինյանի ու Թորոսյանի կեղծավոր դիմակը։

Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ COVID-19-ի մասով պայքարը Հայաստանում իրականում ոչ թե պայքար է վարակի դեմ, այլ պայքար վարակը պահպանելու համար։ Եվ սրանում համոզվելու համար ընդամենը պետք է դուրս գալ փողոց ու քայլել, դիտել ոստիկանների ստուգումները։ Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կհասկանաք։

Ոստիկանները մոտենում են պատշաճ կերպով դիմակ կրող անձանց և պահանջում ցույց տալ անձնագիրը։ Դե, հիմա ասեք՝ տեսնեմ՝ դա ինչի՞ մասին է խոսում։ Մարդկանց վարակից պաշտպանելո՞ւ, թե՞ պարզապես արտակարգ դրությունից օգտվելով մարդկանց ջեբը մտնելու ու թալանելու մասին։
5
Եվ ամենացավալին այն է, որ սեփական բիզնես շահի համար Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը մոռանում են, թե ինչ խոստումներով էին գալիս իշխանության, ինչերից էին ազատելու ժողովրդին։ Հիշո՞ւմ եք, 50-50-ներից էին խոսում, կամեռաներից ու հարկերից էին խոսում մեծ-մեծ։ Փուչիկ են։ Օդ։

Ռուզաննա Բեգլարյանի էջից:



Նման նյութեր