Ավետիք Իշխանյան. «Կարենի հիշատակին»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Կարենի հիշատակին»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Կարեն Վարդանյանի հետ ծանոթածել եմ արցախյան շարժման օրերին․․․Նուբարաշենի բանտում։ 1989թ․, կարծեմ հունվարի 3-ին Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի (Բանգլադեշ )բնակարաններից մեկում ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի դեռևս ազատության մեջ գտնվող անդամներին Օպերայի սենյակներից մեկում մի քանի ժամ պահելուց հետո, պարետ Մակաշովը կարդաց «դատավճիռը» և բոլորիս տարան Նուբարաշեն ու «ցրեցին» տարբեր խցերով։ Այն խուցը, որտեղ ես հայտնվեցի, արդեն շուրջ մեկ ամիս գտնվում էր Կարենը (նրան ձերբակալել էին 1988թ․ դեկտեմբերի 10-ին, Գրողների միության շենքից)։ Կարծեմ երկու օր մի քանի այլ կալանավորվածների հետ նույն խցում էինք։ Այդ ընթացքում Կարենն արդեն որպես «փորձված» կալանավոր ինձ սովորեցնում էր ինչպես լուսամուտից դուրս սառեցնել բանտային ճաշի միջի խոզի ճարպը, կամ խաշած ձուկը, որ սրտխառնոց չունենամ, ինչպես վերին հարկի քրեականներից ուզել սիգարետ, լուցկի և այլն։ Հետագայում, երկար տարիներ ջերմ ընկերություն ենք արել 90-ականներին։ Հիշում եմ հատկապես իմ Վիգեն Հակոբյանի և Կարեն Վարդանյանի զրույց-ստեղծագործությունները, երբ հորինում էինք «Իրավունք» թերթի «ընկեր Փանջունի» երգիծական հավելվածը։ Վերջին, ավելի քան քսան տարիներին առավել հազվադեպ էինք հանդիպում։ Սակայն ամեն հանդիպումը երկուսիս համար էլ տոն էր։ Նստում էինք, սրճում, քննարկում քաղաքական հարցեր և իհարկե կատակում։

Հիշատակդ վառ, փայլուն, լավ մարդ»։



Նման նյութեր