Միհրան Հակոբյան. «Պարոն Սերժ Թանկյան, Ձեզանից լավ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել»
Advertisement 1000 x 90

Միհրան Հակոբյան. «Պարոն Սերժ Թանկյան, Ձեզանից լավ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.

Պարոն Serj Tankian,

Ձեր խոստումն իրականացնելու հնարավորություն ունեք: ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանում սատրապ նշանակելու թեկնածու է փնտրում: Նա պետք է լինի ԱՄՆ քաղաքացի և պետք է աջակցի Հայաստանի կառավարությանը «կոռուպցիայի դեմ պայքարում»: Քանի որ ՀՀ քաղաքացու վզին Ձեր փաթաթած իշխանությունը իրականացրել է Ձեր երազանքը՝ երկիրը հանձնել է արտաքին կառավարման, ապա Ձեր թեկնածությունը սատրապի պաշտոնում շատ խորհրդանշական կլինի: Նախ, որպես հեղափոխական՝ Դուք շատ լավ գիտեք «հեղափոխության օրակարգը» և շատ լավ գիտեք, թե ինչ է պետք ՀՀ քաղաքացուն «երջանիկ» ապրելու համար: Չէ որ Դուք Հայաստանում պետական հեղաշրջման ակտիվ մասնակից եք ու ցույցեր եք արել, ելույթներ եք ունեցել, մարդկանց եք առաջնորդել:

Դուք պատասխանատու եք այն մարդկանց համար, ում առաջնորդել եք, ում ուղեղը լվացել եք, ում կոչեր եք արել և ուղղորդել եք: Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել: Հակառակ դեպքում՝ Դուք ի՞նչ հեղափոխական: Դուք գիտեք Հայաստանում ինչն ինչոց է, որը որից հետո է, ով ում բարեկամն է, ով ում հետ ինչ տալիք-առնելիք ունի, ով ինչ ատկատներ ունի, ով ինչքան է լափում պետական բյուջեից, ով որտեղից ինչքան փող է աշխատում, ով ինչ է տանում Վորոնեժ ու Կրասնոդար… Որպես հեղափոխական և որպես ԱՄՆ քաղաքացի՝ Ձեզանից լավ Հարաստանի կառավարությանը «կոռուպցիայի դեմ պայքարի» խորհրդատուի, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել: Երևի հասկանում եք՝ Ձեր աշխատավարձը հնգանիշ թվով է լինելու: Այնպես որ, այլևս խայտառակ չեք լինի և կիրականացնեք նաև Ձեր սրտի վարչապետին տրված խոստումը, այն է՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:



Նման նյութեր